«Եվրոպական շրջադարձի եվրասիական լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է COP17-ի մասնակիցների կազմին

«Եվրոպական շրջադարձի եվրասիական լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է COP17-ի մասնակիցների կազմին

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Երևանում ընթացող COP17 միջազգային գագաթնաժողովի մասնակիցների կազմին՝ այն որակելով որպես իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական գծի ամենախոսուն հակասությունը։  

Քաղաքագետի դիտարկմամբ՝ չնայած իշխանությունների կողմից հռչակված եվրոպական շրջադարձին և Եվրոմիությանն ինտեգրվելու մասին քարոզչական թեզերին, միջազգային համաժողովի պաշտոնական լուսանկարում իսպառ բացակայում են ԵՄ անդամ պետությունների առաջնորդները։ Փոխարենը՝ միջոցառմանը ներկա են Իրանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և տարածաշրջանային այլ երկրների ղեկավարներ, ինչի հետևանքով քաղաքական պատկերը ստացվել է հիմնականում եվրասիական և ՀԱՊԿ-ական։  

Մարտիրոսյանը շեշտում է, որ խնդիրը տարածաշրջանային պետությունների ներկայությունը չէ, որոնց հետ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր են, այլ այն, որ իշխանության հռչակած աշխարհաքաղաքական վեկտորն ու ստեղծված սպասելիքները չեն համապատասխանում իրական քաղաքական արդյունքներին։ Ըստ նրա՝ եվրոպական առաջնորդների բացակայությունը կարող է լինել արտահայտություն այն բանի, որ Արևմուտքում արդեն տեսնում են տարբեր ուժային կենտրոններին տրված իրարամերժ խոստումներն ու անվերջ մանևրելու փորձերը, ինչը վկայում է ոչ թե ճկուն դիվանագիտության, այլ արտաքին քաղաքական խճճվածության մասին։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում