Թուրքիան Սև ծով է ուղարկել «Օսման Ղազի» գազի վերամշակման լողացող հարթակը
17/10/2026 16:28
Կարդացեք նաև
Թուրքիան Սև ծով է ուղարկել «Օսման Ղազի» անվանումը կրող բնական գազի վերամշակման իր առաջին լողացող հարթակը։ Օբյեկտի շահագործումից հետո Սաքարիայի հանքավայրում գազի արդյունահանումը նախատեսվում է կրկնապատկել՝ մինչև 2027 թվականը հասցնելով օրական 20 միլիոն խորանարդ մետրի։ Զոնգուլդաք նահանգի Ֆիլյոս նավահանգստից հարթակի ճանապարհման առթիվ հղած տեսաուղերձում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։
«Այսօր մենք բոլորովին նոր էջ ենք բացում մեր էներգետիկայի պատմության մեջ։ «Օսման Ղազին», որն ըստ էության լողացող արդյունաբերական համալիր է, ուղարկում ենք Սև ծով»,— նշել է Էրդողանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում