Գազի գինը կաճի 69%-ով, փոխանցումները կկիսվեն․ ԵԱՏՄ զեկույցում ներկայացվել են Հայաստանի դուրս գալու ծանր հետևանքները
Կարդացեք նաև
Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակում պատրաստված հատուկ զեկույցում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքներին։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Եվրամիությանն անդամակցելու Երևանի որոշման հետ կապված ռիսկերը հարցականի տակ են դնում Միությունում Հայաստանի հետագա անդամակցությունը, ԵԱՏՄ անդամ չորս երկրները շահագրգռված չեն Հայաստանի դուրս գալով։
Զեկույցում ընդգծվում է, որ Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերը խորը հակասություններ են առաջացնում իրավական տարբեր կարգավորումների միջև։ Ըստ ներկայացված հաշվարկների՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության կասեցման դեպքում Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան երկու անգամ՝ հասնելով տարեկան 1,8 միլիարդ դոլարի։
Բացի այդ, դուրս գալու պարագայում կվերականգնվի երրորդ երկրների համար գործող հարկման ռեժիմը։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի համար գազի ներմուծման արժեքը կաճի 69 տոկոսով՝ տարեկան հասնելով 657,5 միլիոն դոլարի, ինչը լուրջ ֆինանսական բեռ է դառնալու երկրի տնտեսության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում