Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունել է ԱՄՆ հատուկ պատվիրակ Ստիվ Ուիթքոֆին
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկյան պալատում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Ստիվ Ուիթքոֆին։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, բանակցությունների հիմնական թեման ուկրաինական ճգնաժամի կարգավորումն է։
Յուրի Ուշակովի փոխանցմամբ՝ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի օր առաջ, իսկ բանակցություններին ռուսական կողմից միացել է նաև ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Մոսկվային տեղեկացրել են, որ ամերիկյան պատվիրակության երկրորդ ներկայացուցիչը՝ Ջարեդ Կուշները, հիվանդության պատճառով չի կարողացել ժամանել Ռուսաստան։ Ուշակովը նաև հավելել է, որ ռուսական կողմն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ շփումներ չի ունեցել։
Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ուշադրության համար՝ նշելով, որ Վաշինգտոնն ընդգծում է մարդկային կորուստները դադարեցնելու անհրաժեշտությունը։ ՌԴ նախագահը հետաքրքրվել է Օսլոյում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով և շեշտել Մոսկվայի շահագրգռվածությունը ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերականգնման հարցում։
Հիշեցնենք, որ մինչ Սանկտ Պետերբուրգ ժամանելը Ստիվ Ուիթքոֆը Նորվեգիայում հանդիպումներ էր ունեցել Եվրոմիության ներկայացուցիչների, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում