Տիգրան Աբրահամյան․ 24 ժամ պահանջվեց պետական մարմիններից Տավուշում ադրբեջանցու սահմանահատման մասին հայտնելու համար
Կարդացեք նաև
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի քաղաքացու սահմանահատման դեպքին՝ սուր քննադատության ենթարկելով պետական մարմինների տեղեկատվական քաղաքականությունն ու անգործությունը։
Քաղաքական գործիչը մասնավորապես գրել է․
«Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը Տավուշի ուղղությամբ նախօրեին հատած ադրբեջանցու մասին: Մի ամբողջ օրը սովորական քաղաքացիները, համայնքային պաշտոնյաները, մամուլը տարբեր դրվագներով ու բովանդակությամբ խոսում և գրում էին սահմանահատման մասին, ու սա այն դեպքում, որ ադրբեջանցի փնտրելու խնդիր ի սկզբանե չի էլ եղել: Սա է տեղեկատվական անվտանգության ապահովման և դրա վերաբերյալ պատկերացումների իշխանության մակարդակը, որտեղ տարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում