Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է։ Պատգարակին գամված Խաչատրյանի մարմնի որոշ հատվածներում պառկելախոցեր են առաջացել, նաեւ թոքաբորբ զարգանալու վտանգ կա։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ։ Նրան կալանավորել եւ կալանավայր են տեղափոխել պատգարակի վրա, դատական նիստերին էլ մասնակցում էր պառկած վիճակում, իսկ վերջին նիստերին առհասարակ չի մասնակցում` հիվանդության պատճառով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել է, որ նա սիմուլյանտ է` հիվանդ է ձեւանում: Խաչատրյանի առողջական վիճակի մասին նրա պաշտպան Երեմ Սարգսյանը «Հրապարակ»-ին ասաց, որ երկար պառկելու հետեւանքով թոքաբորբ է զարգանում, ինչի առկայությունը Խաչատրյանի մոտ ստուգելու համար գրավոր դիմել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, սակայն դեռ պատասխան չեն ստացել։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում