Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար կիրառման և արհեստական խոչընդոտների հետևանքով ստեղծ ված իրավիճակում իշխող ուժին, մեծ հաշվով, հաջողվել էր հասնել նրան, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն ընտրություններին մասնակցեց միայնակ։

Այս ճնշող ֆոնին ընդդիմադիր դաշտի տարածքային կառույցների մեծ մասը, բնականաբար, խուսափում էր մասնակցությունից՝ հասկանալով, որ ստեղծված պայմաններում իր տեղական ռեսուրսը անհավասար պայքար պետք է մղի պետական մամլիչ մեքենայի դեմ։ Այնուամենայնիվ, եղան համայնքներ, որտեղ ընդդիմադիր կուսակցություններ մասնակցություն ունեցան, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը մասնակցեց վեց համայնքում և բոլորում հաղթահարեց ընտրական շեմը։ Մասնավորապես, «Ապրելու երկիրը» Մեղրիում գրանցել է 18,82 %, Դիլիջանում՝ 16,24 %, Արթիկում՝ 8,84 %, Ջերմուկում՝ 7,20 %, Գորիսում՝ «Ապրելու քվե» դաշինքով 6,41 %, Մարտունիում՝ 4,81% արդյունքներ:

Հավելենք, որ առաջիկայում՝ նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև մի շարք այլ համայնքներում, այդ թվում՝ Նոյեմբերյանում և Կապանում, որտեղ ևս «Ապրելու երկիր» կուսակցությունն արդեն իսկ առաջադրվել է և մասնակցություն է ունենալու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում