Օգոստոսի 7-ին մոմավառություն կկազմակերպվի Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ

Հայաստանի զինված ուժերի սպա, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ, 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի օրը), ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:

«Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև միանալ քրեա-օլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը»: Այս մասին ասվում է «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում