Կաշառքի գործով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետն ու այլ պաշտոնյաներ
30/10/2026 11:57
Կարդացեք նաև
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) Շիրակի տարածքային ստորաբաժանումում ապօրինի գումարներ (կաշառք) ստանալու և տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ։ Այս մասին Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ձերբակալվածների թվում են ստորաբաժանման պետ Դավիթ Պողոսյանը և ևս երկու պաշտոնատար անձ։ Քրեական գործով անցնող պաշտոնյաներն արդեն կալանավորվել են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում