Պայթյունի սպառնալիքի պատճառով Wizz Air-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բուդապեշտում
02/11/2026 20:25
Կարդացեք նաև
Լոնդոնից Սոֆիա ուղևորվող Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բուդապեշտում։ «Telex.hu»-ին հղումով այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուշ Ռուշին-Սենդին։
Հունգարիայի ռազմական գերատեսչության ղեկավարի տեղեկացմամբ՝ ՆԱՏՕ-ի ՀՕՊ ծառայությունը թողարկել է ALPHA տագնապի ազդանշան։ Արտակարգ իրավիճակի հետ կապված ոտքի են հանվել Հունգարիայի զինված ուժերի Gripen տեսակի ռազմական կործանիչները, որոնք րոպեների ընթացքում օդ են բարձրացել և ուղեկցել ուղևորատար օդանավը մինչև Ֆերենց Լիստի անվան միջազգային օդանավակայան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում