ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի բողոքը․ 2016թ․ ապրիլյան պատերազմի վճիռն ուժի մեջ մտավ
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած բողոքը, որը վերաբերում էր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված վճռին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
Ըստ Դրմեյանի՝ այս որոշման արդյունքում ՄԻԵԴ-ի՝ հունիսի 18-ի վճիռը պաշտոնապես մտել է օրինական ուժի մեջ և անկյունաքարային նշանակություն է ունենալու համանման ընթացիկ, ինչպես նաև հետագա գանգատների քննության համար։ Նա նաև ընդգծել է Ադրբեջանի որդեգրած երկակի մոտեցումը՝ նշելով, որ Բաքուն, ամենաբարձր մակարդակով հայտարարելով ՄԻԵԴ-ի իրավասությունը չընդունելու մասին և դադարեցնելով համագործակցությունը ԵԽ նախարարների կոմիտեի հետ, հարմար պահին հիշում է իրավական գործընթացների կարևորությունն ու դիմում բողոքարկման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում