«Ուժեղ Հայաստան» կուսակցություն. Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում են իշխանությունները

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն. Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում են իշխանությունները

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկում Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան ողբերգական դեպքին: Կուսակցության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց անհիմն մեղադրանքներով։ Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորին ցավակցություններ է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում