Լևոն Քոչարյանը Նյու Յորքում ներկայացրել է ադրբեջանական պահանջներն ու արցախցիների իրավունքների հարցը

Լևոն Քոչարյանը Նյու Յորքում ներկայացրել է ադրբեջանական պահանջներն ու արցախցիների իրավունքների հարցը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԵԽԽՎ Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի կազմում Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ կատարած այցին՝ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։

Եռօրյա այցի ընթացքում հայ պատգամավորը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Կիպրոսի, Չեռնոգորիայի և Լատվիայի ներկայացուցիչների հետ։

Քննարկումների ժամանակ Լևոն Քոչարյանը բարձրաձայնել է մի շարք առանցքային խնդիրներ, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող նոր սահմանադրության պահանջը, Բաքվում անօրինական կերպով պահվող հայ հայրենակիցների նկատմամբ իրականացվող դատավարությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում