Ողբերգական միջադեպ Երևանում. թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին

Ողբերգական միջադեպ Երևանում. թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին

Վաղ առավոտյան Երևանում ողբերգական դեպք է գրանցվել. հանրային տրանսպորտի վարորդը մահացել է հենց ընթացքի ժամանակ։ Այս մասին պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։

Ընկերության փոխանցմամբ՝ ժամը 06:30-ի սահմաններում հավաքակայանից դեպի վերջնակետ շարժվող թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը վատառողջ է դարձել, ինչի հետևանքով մահը վրա է հասել դեռևս մինչև տրանսպորտային միջոցի վթարի ենթարկվելը։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժշկական բրիգադն արձանագրել է մահվան փաստը։

«Երևանի ավտոբուս» ընկերությունը խորին ցավակցություն է հայտնում մահացած աշխատակցի հարազատներին, ընկերներին և մտերիմներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում