Մեդվեդևը հայտարարել է կանխարգելիչ միջուկային հարվածի հնարավորության մասին
Կարդացեք նաև
Ոչ միջուկային միջոցների զանգվածային կիրառումը, որը կարող է հանգեցնել տարբեր բնույթի աղետների, կարող է հիմք դառնալ Ռուսաստանի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու համար։ Ըստ ՏԱՍՍ գործակալության փոխանցման՝ այս մասին «Մոսկվայի միջազգային իրավունքի ամսագրում» հրապարակված «Պետական ինքնիշխանությունը և միջուկային զենքը. ազգային անվտանգության ապահովման միջազգային իրավական ասպեկտները» վերնագրով հոդվածում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի միջուկային դոկտրինի համաձայն՝ հակառակորդի կողմից ՌԴ-ի համար ռազմական սպառնալիքների ստեղծումը, այդ թվում՝ օդատիեզերական հարձակման ոչ միջուկային միջոցների զանգվածային կիրառմամբ, որոնք կարող են առաջացնել տեխնածին, բնապահպանական կամ սոցիալական աղետներ, փաստացի նշանակում է կանխարգելիչ միջուկային հարվածի հարցը տեղափոխել գործնական հարթություն։ Մեդվեդևի խոսքով՝ պետական միջուկային քաղաքականության հիմունքներով թույլատրվում է նման հարվածի իրականացումը, երբ վտանգի տակ է դրվում պետության գոյությունը կամ երկրին հասցվում է անընդունելի վնաս։
Ավելի վաղ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությամբ երեք երկրների ղեկավարները վերահաստատել էին, որ միջուկային պատերազմում հաղթողներ լինել չեն կարող, և այն երբեք չպետք է սանձազերծվի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում