«Ամոթալի բիծ՝ ներկայիս իշխանությունների վրա». ՌՀՄ նախագահը՝ Ծառուկյանի կալանավորման և 70-ամյակի մասին

«Ամոթալի բիծ՝ ներկայիս իշխանությունների վրա». ՌՀՄ նախագահը՝ Ծառուկյանի կալանավորման և 70-ամյակի մասին

Ռուսաստանի հայերի միության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։ Ուղերձում նա անդրադարձել է նաև Ծառուկյանի կալանավորմանը՝ այն բնութագրելով որպես «ամոթալի բիծ ներկայիս Հայաստանի իշխանությունների վրա»։

Միության ղեկավարը նշել է, որ 70 տարեկանում, անկախ գտնվելու վայրից, Գագիկ Ծառուկյանն արձանագրել է ձեռքբերումներ, որոնցով կհպարտանան թե՛ ինքը, թե՛ իր սերունդները։

Շնորհավորանքի ավարտին Ռուսաստանի հայերի միության նախագահը նրան մաղթել է առողջություն, բարձր տրամադրություն և հավատ՝ արդարության հաղթանակի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում