Թաքնված վտանգը 24-րդ հոդվածում. ինչպես կարող են Արցախում ծառայածները հայտնվել Բաքվի պահանջի տակ
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետությունում զինծառայություն անցած ցանկացած անձ Հայաստանի քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին։ Այս մասին ասուլիսում հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ վերլուծելով նոր սահմանադրության նախագծի 24-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետը, որը նախատեսում է քաղաքացիությունից զրկում՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար՝ օրենքով սահմանված դեպքերում և դատարանի որոշմամբ։
Փաստաբանի պարզաբանմամբ՝ ռիսկը պայմանավորված է նրանով, թե ինչպես է այսօր ներկայացվում Արցախի կարգավիճակը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոք, ով զինվորական ծառայություն է անցել Արցախում՝ ներկայիս պաշտոնական ընկալմամբ Ադրբեջանի տարածքում, Բաքվի տեսանկյունից կարող է համարվել իր պետական սահմանն ապօրինի հատած կամ ռազմական գործողությունների մասնակցած անձ, ուստի եթե երբևէ զրկվի ՀՀ քաղաքացիությունից, կարող է Ադրբեջանի պահանջով հանձնվել նրան։
Հովհաննես Խուդոյանը նշել է, որ նման զարգացումն առաջին հայացքից կարող է թվալ աբսուրդային, սակայն հաշվի առնելով Ադրբեջանի շահերի սպասարկման ջանասիրությունը՝ փաստաբանն այս սցենարը համարում է իրատեսական։
Հետևեք մեզ նաև Telegram-ում