Տրիբունայից՝ պատմական ակնարկ. թուրք երկրպագուները Բաթումն անվանել են Թուրքիայի 82-րդ նահանգ

Տրիբունայից՝ պատմական ակնարկ. թուրք երկրպագուները Բաթումն անվանել են Թուրքիայի 82-րդ նահանգ

Թուրքական «Բեշիքթաշ» և իսրայելական «Հապոել» ֆուտբոլային ակումբների միջև հանդիպումից առաջ Բաթումում թուրք երկրպագուները բացել են «82 Batum» գրությամբ պաստառ։ Քանի որ ներկայիս Թուրքիայում կա 81 վարչական նահանգ, այդ կարգախոսը խորհրդանշում է Բաթումը 82-րդ նահանգ ներկայացնելու ակնարկ՝ ակնհայտ տարածքային հավակնությունների ենթատեքստով։

Նման ձևակերպումները հղում են կատարում Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին, որի տիրապետության ներքո Բաթումը գտնվել է մինչև 1878 թվականը։ Սպորտային միջոցառման շրջանակում բարձրացված այս պաստառը հանրային քննարկումների առիթ է դարձել՝ շեշտելով պատմական հիշողության ու քաղաքական ենթատեքստերի միահյուսումը ֆուտբոլային տրիբունաներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում