ՀՀ ԱԺ-ում ձևավորման փուլում է գտնվում Հայաստան-Իսպանիա բարեկամության խումբը
Նմանատիպ
Հուլիսի 18-ին Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դուրան ի Լեյդայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև խորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Խորեն Տերտերյանը Պարոն Դուրան ի Լեյդային տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային Ժողովում ձևավորման փուլում է գտնվում Հայաստան-Իսպանիա բարեկամության խումբը:
Մտքեր փոխանակվեցին նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկայացրեց եվրոպական ընտանիքին մերձեցմանն ուղղված մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Ողջունելով հայկական կողմի գրանցած առաջընթացը եվրաինտեգրման ոլորտում’ պարոն Լեյդան ընդգծեց իսպանական կողմի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին այդ ուղղությամբ:
Իսպանացի պատգամավորի խնդրանքով Խորեն Տերտերյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում