11-ամյա Սամուել Սևյանը տոնել է հերթական հաղթանակը և երկրորդ անգամ լրացրել միջազգային վարպետի նորմա

11-ամյա Սամուել Սեւյանը, չկրելով ոչ մի պարտություն եւ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, առաջին մրցանակը նվաճեց Լոս Անջելեսում անցկացված 20-րդ «Մետրոպոլիտեն» մրցաշարում:

Սամուելը վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորմա:

Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում