Լոնդոնում մեկնարկում է 30-րդ Օլիմպիադան. Հայ մարզիկները լրջությամբ են պատրաստվել խաղերին

Լոնդոնում մեկնարկում են 30-րդ Օլիմպիական խաղերը, որոնց մասնակցելու են հրաձիգներ, մարմնամարզիկներ, ծանրորդներ, աթլետներ, լողորդներ, ձյուդոիստներ: 

Հայաստանից Օլիմպիադային մասնակցելու են մեկնում վեց ծանրամարտիկներ և մեկ բռնցքամարտիկ:

Լոնդոնյան Օլիմպիադայի ծանրամարտի տղամարդկանց մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը, 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, 85 կգ քաշային Արա Խաչատրյանը և 94 կգ քաշային Նորայր Վարդանյանը: Կանանց մրցումներին կմասնակցեն 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը եւ գերծանր քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը:

Երեկ մեր մարզիկները մեկնել են օլիպիական ավան, որտեղ մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ բարձրացվել է Հայաստանի դրոշը:

Հայաստանի ծանրամատրի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մեծ հույսեր է կապում Առաքել Միրզոյանի և առհասարակ Հայաստանը ներկայացնող չորս մարզիկների հետ: Նա նշել է. «Մեր մարզիկները ամենայն լրջությամբ են նախապատրաստվել և նախապատրաստվում Օլիմպիական խաղերին: Նրանց համար ստեղծվել են բոլոր պայմանները: Եվ կարծում եմ, որ մենք հաջողություններ ունենալու ենք: Առաքելը հանդես է գալու մինչև 69 կգ քաշայինների մրցաշարում, քանի որ նպատակահարմար չգտանք նույն քաշային կարգում՝ 77 կգ քաշայինների մրցումներում մեր երկու ծանրորդներին ներկայացնել»:

Հիշեցնենք, որ Առաքել Միրզոյանը մրցահարթակ դուրս կգա հուլիսի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում