Օմբուդսմենը միջազգային գործընկերներին ցուցադրել է Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ տեանյութը

Նմանատիպ
Օմբուդսմենի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից: Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ցուցադրությանը ներկա են եղել մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ):
Մարդու իրավունքների պաշտպանի` զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանն իր խորին մտահոգությունն է հայտնել Հակոբ Ինջիղուլյանի և առհասարակ բոլոր հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում