Օտար քաղաքացիություն ունեցող հայերը կկարողանան մուտքի վիզա ստանալ հենց ՀՀ սահմանային անցակետերից
Նմանատիպ
Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներն այսուհետև հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ նաև ՀՀ սահմանային անցման կետերում: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում այս կապակցությամբ որոշվել է համապատասխան փոփոխություններ կատարել իր նախկին որոշումներից մեկում:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ մինչ այժմ ՀՀ մուտքի վիզա տրամադրվել է միայն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում’ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց մուտքը Հայաստան սահմանված էր վիզային ռեժիմով:
Սիրիայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով սիրիահայերի մեծ հոսք է նկատվում դեպի Հայաստան: Այդ համատեքստում նման որոշումը մեծ նշանակություն կունենա սիրիահայերի մուտքը Հայաստան առավել հեշտացնելու համար:
Նշենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, որի շուրջ քննարկումներ են իրականացվել ՀՀ արտաքին գործերի, Սփյուռքի նախարարությունների և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում