Վ.Հովհաննսիյան. «Բարեգործական երթուղին գործելու է»
Նմանատիպ
Արթուր Հարությունյանի հայտարարությունից հետո հարց էր առաջանում` արդյո՞ք «Ծառուկյան» բարգործական հիմնադրամը կդադարեցնի անվճար երթուղիները:
Հարցի պարզաբանման համար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վահե Հովհաննիսյանը լրատվամիջոցներից մեկին ասել է.
«Բարեգործական երթուղին գործելու է: Այն ուղղված չէր որևէ մեկի դեմ, այլ խնդիր ունի միայն մեղմելու մեր քաղաքացիների սոցիալական վիճակը: Ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր ոլորտներում հիմնադրամի նպատակը նույնն է’ օգնել մարդկանց»:
Հիշեցնենք, որ այսօր Աբովյան-Երևան երթուղին սպասարկող ընկերության սեփականատել, Գագիկ Ծառուկյանի սանիկ Ա.Հարությունյանը (Պալաչ) հանդես էր եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով Գ.Ծառուկյանի հետ իր հարաբերությունների շուրջ շահարկումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում