Լ.Տեր-Պետրոսյանը որոշել է այցելել իր նախնյաց հայրենիք
27/07/2012 12:57
Նմանատիպ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկայում պատրաստվում է ցամաքային ճանապարհով մեկնել Մուսալեռ (այժմ Թուրքիայի տարածքում), որտեղից էլ ինքը ու իր գերդաստանը սերում են: Այս մասին հողորդում է «HayNews.am»-ը՝ հղում անելով իր խիստ հավաստի աղբյուրներին:
Աղբյուրի համաձայն՝ այցը կրում է ընտանեկան բնույթ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդի արմատները տանում են Մուսալեռան Վագըֆլը գյուղ, որը մինչև այսօր հայաբնակ է: Այնտեղից նրա հայրն անցել է Սիրիա, որտեղից էլ 1946-ին Տեր-Պետրոսյանի ընտանիքը ներգաղթել է Հայաստան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում