Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների վերաբերյալ նիստ է կայացել
Նմանատիպ
Հուլիսի 25-ին Բուրջ Համուդի Ազգային Առաջնորդարանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի և 100-ամյակի միջմշակութային մարմնի համատեղ նիստը, որը նախագահում էր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը։
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են գալիք շաբաթների ընթացքում նախատեսվող միջոցառումների մանրամասները:
Նշվել է աշխատանքների համակարգման ու սերտ համագործակցության անհրաժեշտությունը բոլոր շահագրգիռ կառույցների միջև: Քննարկվել են նաև լիբանանահայ համայնքում գործող բոլոր մշակութային միությունների համատեղ ծրագրերի մշակման և իրականացման մեխանիզմները:
Մասնավորապես, կարևորվել է Հայաստանի մշակութային տարբեր կառույցների եւ խմբերի հետ համագործակցությունը’ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների կազմակերպման համատեքստում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում