Հայ շախմատիստները միայն կես միավորով են զիջում տարբեր միջազգային մրցաշարերի առաջատարներին

Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթներ ունենալ աշխարհի տարբեր մրցաշարերում:

Ինչպես հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո ունեն 4-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են հետ մնում առաջատարից՝ գրոսմայստեր Մաքսիմ Տուրովից (Ռուսաստան):

Իսկ Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո ունի 3,5 միավոր: Նա նույնպես միայն կես միավոր է զիջում առաջատարին՝ գրոսմայստեր Շեխար Սուրիա Գանգուլիին (Հնդկաստան):

Հետևեք մեզ նաև Telegram-ում