Հ.Դավթյանը պարտվեց իտալացի ձյուդոիստին
28/07/2012 16:34
Նմանատիպ
Ավարտվել է Լոնդոնում ընթացող Ձյուդոյի օլիմպիական մրցաշարի 60կգ քաշային կարգի նաև 1/8-րդ եզրափակիչը:
Ցավոք սրտի, Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը մեկ տուգանային միավորի տարբերությամբ պարտություն է կրել իտալացի Էլիո Վերդենի կողմից:
Քառորդ եզրափակիչ անցած իտալացի ձյուդոիստը Հ.Դավթյանի նկատմամբ առավելության է հասել յուկո հնարքը հաջող իրացնելուց հետո:
Այսպիսով՝ մրցաշարը հաղթանակներով սկսած հայ մարզիկը կարող է պայքարել միայն բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ Հ.Դավթյանը մրցաշարի մեկնարկից մինչ այս բոլոր մարտերում հաղթանակ էր տոնել՝ ոսկու համար պայքարում դուրս թողնելով Գերմանիան ներկայանցող Տոբիաս Էնգելմայերին, ադրբեջանցի Իգլար Մուշքիևին և Ղազախստանի ներկայացուցիչ Երկեբուլան Կոսաևին
Հետևեք մեզ նաև Telegram-ում