Սեյսմիկ անվտանգության ազգային ծառայությունը հաստատում է երկրաշարժի փաստը
28/07/2012 17:26
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել է Times.am գործակալությունը, այսօր Երանում երկրաշարժ է եղել:
Համաձայն Սեյսմիկ անվտանգության ազգային ծառայության (ՍԱԱԾ), ժամը 16.35-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժ.15:51-ին Հայաստան – Թուրքիա – Իրան սահմանային գոտում՝ Արարատ քաղաքից 20 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Չնայած ՍԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, թե երկրաշարժը չի զգացվել Հայաստանի Հանրապետության տարածքում, այնուամենայնիվ փաստ է, որ Երևանում այն զգացվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում