Արսեն Գալստյանը շահեց օլիմպիական ոսկին
28/07/2012 19:39
Նմանատիպ
Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստայնը քիչ առաջ դարձավ Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերի չեմպիոն: Մինչև 60 կգ. քաշայինների ձյուդոյի մրցումներում մեր հայրենակիցը եզրափակչում հաղթեց Ճապոնիայի ներկայացուցիչ Հիրաոկա Հիրոակային:
Հիշեցնենք, որ քաշային այս կարգում մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը: Վերջինս իր առաջին երեք մրցամարտերն ավարտել է հաղթանակով, սակայն քառորդ եզրափակչում զիջել է իտալացի Էլիո Վերդենին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում