Լոնդոն 2012. Անհաջողություններ Օլիմպիադայում
29/07/2012 15:20
Նմանատիպ
Օլիմպիական մրցումների երկրորդ օրը դեռևս անհաջող է ընթանում Հայաստանի ներկայացուցիչների համար:
Ինչպես տեղեկացնում է Times.am գործակալությունը, Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի կանանց լողի մրցաշար 100մ. թիկնալողի որակավորման մրցումներում Հայաստանի ներկայացուցչուհի Անահիտ Բարսեղյանը :08.19 արդյունքով զբաղեցրել է նախավերջին տեղը և դուրս մնացել հետագա պայքրաից:
Անհաջող է հանդես եկել նաև 66կգ քաշային ձյուդոյիստ Արմեն Նազարյանը: Վերջինս Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի 1/32 եզրափակիչում պարտության մատնեց Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Ռայմոնդ Օվինուին, սակայն հաջորդ փուլում արդեն զիջեց Լեհաստանի ներկայացուցիչ Պավել Զագռոդնիկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում