Հայ գրոսմայստերները շարունակում են մեկ միավորով զիջել առաջատարներին

Հայ գրոսմայստերները շարունակում են հաջող հանդես գալ տարբեր մրցաշաերում:

Ինչպես հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունեն 4,5-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են ետ մնում առաջատարներից’ գրոսմայստերներ Մաքսիմ Տուրովից (Ռուսաստան) եւ Ռոմեն Էդուարից (Ֆրանսիա):

Իսկ օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո ունի 4 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից’ գրոսմայստերներ Շեխար Սուրիա Գանգուլիից եւ Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան):

Հետևեք մեզ նաև Telegram-ում