Գյումրիում տեղի է ունեցել բնակարանների բաշխման վերջին վիճակահանությունը
30/07/2012 18:32
Նմանատիպ
ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում Գյումրու «Մուշ»-2 և «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 60 հատ 1-սենյականոց, 26 2-սենյականոց և 6 3–սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը կայացել է հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 21 դպրոցի դահլիճում:
Ինչպես տեղեկացնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից, դա Գյումրիում 2010-2012թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցված բնակարանների բաշխման վերջին վիճակահանությունն էր:
Այսպիսով, Գյումրու երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից բնակարաններ են տրամադրվել 1040 ընտանիքի 2010 թ.-ին և 1781 ընտանիք էլ ընթացիկ տարում էր բնակարան ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում