Տիգրան Լ. Պետրոսյանը առաջատարներից է Կավալայի օփենում

Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունի 5 միավոր եւ գլխավորում է աղյուսակը գրոսմայստերներ Շեխար Սուրիա Գանգուլիի եւ Աբհիջիթ Գուպտայի (Հնդկաստան) հետ:

Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում