Ագրարագյուղացիական միությունը առաջարկում է գյուղացուն ջուրը ՀԴՄ-ով տրամադրել
Նմանատիպ
ՀՀ ագրարագյուղացիական միությունը առաջարկում է ջրօգտագործող ընկերություններին(ՋՕԸ) ոռոգման ջրի դիմաց գումարները գանձելիս գյուղացիներին ՀԴՄ կտրոն տրամադրել, այս մասին նա հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ ՀՀ ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի՝ պարզ չէ այդ գումարները նպատակային են օգտագործվում, թե ոչ. գյուղացու ձեռքից գումարը վերցնում են, տանում են բանկ, բայց հետո անդորրագիր չեն տալիս:
«Թող այդ ՀԴՄ-ն իրենց վզներից կախեն, ոնց որ ավտոկայանատեղիներում»,- առաջարկում է Բերբերյանը:
Հրաչ Բերբերյանը կարծում է նաև, որ ՋՕԸ-ն, որպես միջնորդ կազմակերպություն պետք է վերանա, այսինքն՝ գյուղացիները պետք է պայմանագիր կապեն ոչ թե ՋՕԸ-երի հետ, այլ անմիջապես ջրառի հետ:
Վերջում Հ. Բերբերյանը հերքել է այն լուրերը, թե հանրապետությունում երաշտ է: ՀՀ ագրարագյուղացիական միությունը առաջարկում է ջրօգտագործող ընկերություններին(ՋՕԸ) ոռոգման ջրի դիմաց գումարները գանձելիս գյուղացիներին ՀԴՄ կտրոն տրամադրել: