Այսօր Հաղթանակ զբոսայգու լճակում կփորձարկվի «Թեղուտ էկոնավակը»

Բնապահպան ակտիվիստները բազմաթիվ պլաստիկ շշերից նավակ են պատրաստել:

Նրանց տեղեկացմամբ՝ այսօր, ժամը 19.00-ին Հաղթանակ զբոսայգու լճակում կփորձարկվի «Թեղուտ էկոնավակը»:

Իհարկե նախորոք նավակը ենթարկվել է փորձարկման և կարողացել է իր վրա պահել միջին հաշավրկներով 150 կգ. ծանրություն (2-3 մարդ) և նավակը առանց խնդիրներ առաջացնելու պտտվել է ջրի վրա:

Էկոնավակի փորձարկումից հետո բնապահպանները կազմակերպելու են բուսակերական խնջույք և չինական թեյախմություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում