Սեյրան Օհանյանն ու Արմեն Երիցյանը մեկնել են Տավուշի մարզ
23/01/2015 15:18
Նմանատիպ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը մեկնել են Տավուշի մարզ՝ դիրքեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:
Նա նշեց, որ կրակոցների մասին ահազանգը ստանալուց հետո Արմեն Երիցյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ մեկնել է դիրքեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում