«Ժողովուրդ». ՏՄՊՊՀ-ը մոնիթորինգ կանցկացնի մանկատներում և ծերանոցներում
Նմանատիպ
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով` հանրապետության որոշ մանկատների և ծերանոցների մատակարարվում է ցածրարժեք դեղորայք, վատորակ սնունդ, որի առնչությամբ ՏՄՊՊՀ-ն սկսել է վերահսկողություն։ Լուրը թերթի հետ զրույցում հաստատել է նաև հանձնաժողովի լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյանը՝ հայտարարելով. «Այո՛, Ձեր տեղեկություններն իրական են, մեր ուշադրության կենտրոնում է ոլորտը։ Անհատներից ստացել ենք բողոքներ, որ մատակարարվող սնունդն անորակ է։ Ստուգվում են՝ արդյոք ոլորտում կա պետական միջոցների փոշիացում և անորակ սննդի մատակարարում։ Սեպտեմբերին ՏՄՊՊՀ-ն կհայտնի մոնիթորինգի արդյունքները»։
«Հիշեցնենք, որ ՏՍՊՊՀ-ն նմանատիպ ուսումնասիրություն է իրականացրել նաև դեղերի ոլորտում, որի ընթացքում պարզվել է, որ որոշ բուժհիմնարկներ պետպատվերի շրջանակներում գնվող դեղերը ձեռք են բերել ցածր գնով, սակայն պետբյուջեից պահանջել են դրանց արժեքի տասնապատիկը»,– գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում