Արարատի մարզի վերջին առաջադրումները

Երեկ’ օգոստոսի 9-ի դրությամբ, Արարատի մարզի Մասիս քաղաքում առաջադրվել է երեք թեկնածու’ հանրապետական Սաշա Հակոբյանը, ԲՀԿ-ական, Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, անկուսակցական Նորայր Նահապետյանը:

Վեդիում առաջադրվել են հանրապետականներ Վարուժան Բարսեղյանը եւ Խաչիկ Սահակյանը, անկուսակցականներ Նշան Զադոյանն և Սիսակ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրման գործընթացը սկսվել է օգոստոսի 5-ից և կշարունակվի մինչեւ օգոստոսի 10-ը, ժամը 18-ը:
Իսկ ՏԻՄ ընտրությունները կայանան սեպտեմբերի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում