Էջմիածնում առաջադրվել է քաղաքապետի երկու թեկնածու, Մեծամորում` չորս
Նմանատիպ
Սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզում ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետի վերջին օրը’ օգոստոսի 10-ին, Մեծամորում առաջադրվել են քաղաքապետի երկու թեկնածուներ, իսկ Էջմիածնում նոր առաջադրումներ չեն եղել:
Մեծամորի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից ավելի վաղ առաջադրվել էին գործող քաղաքապետ, ՀՀԿ–ական Ռոբերտ Գրիգորյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Աշոտ Գրիգորյանը:
Էջմիածնում ինքնաառաջադրված են անկուսակցական երկու թեկնածուներ’ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և «Գործիք» ՍՊԸ-ի աշխատակազմի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը:
«Փաստինֆո» գործակալությանը ԿԸՀ –ից հայտնել են, որ Մեծամորում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ Սարգիս Հարությունյանը և Ասյա Առաքելյանը:
Արմավիրի մարզի 97 համայնքներից 93-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: