«Ժողովուրդ». Ծաղկաձորի քաղաքապետը «ժուչո՞կ» է աշխատում
16/08/2012 09:59
Նմանատիպ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների’ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանին մի շարք գործարարներ, քրեական աշխարհի հեղինակություններ, ինչպես նաև պաշտոնյաներ սկսել են մեղադրել այն բանում, որ նա «ժուչոկ» է աշխատում: Այլ կերպ ասած’ Ծաղկաձորում կայացած իրենց հանդիպումների մասին քաղաքապետը պարբերաբար տեղեկացնում է մամուլին: Բանը հասել է նրան, որ համապատասխան մարդիկ Գ. Միրզոյանի արածների մասին փաստերով դժգոհել են ՀՀԿ-ում: Խոսակցությունը հասել է նաև Սերժ Սարգսյանին: Գ. Միրզոյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այս լուրերը: «Բազմաթիվ և թյուր կարծիքներ կարող են լինել: Չի կարելի: Ես նման բաներ չեմ լսել իմ մասին, ու նման բան չկա: Հաջողություն Ձեզ»,- ասել է քաղաքապետն ու անջատել հեռախոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում