Էվանս. Աստիճանաբար ավելի լավ ենք հանդես գալիս

Էվանս. Աստիճանաբար ավելի լավ ենք հանդես գալիս

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ջոնի Էվանսը կարծում է, որ իր թիմն աստիճանաբար ավելի հաջող է հանդես գալիս:

-Կարծում եմ` խաղից խաղ մենք ավելի լավ ենք հանդես գալիս: Մրցաշրջանի սկզբում վատ էինք խաղում և չէինք կարողանում անհրաժեշտ արդյունքի հասնել, բայց այժմ մարզիչը կարողացել է կազմակերպել թիմի խաղը:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտակցում է, թե ինչի համար է պատասխանատվություն կրում: Շուտով առավել դիտարժան խաղ կցուցադրենք,-Էվանսի խոսքը մեջբերել է «Sky Sports News»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում