Նոր մանրամասներ՝ Միշա Քալանթարյանի ինքնասպանությունից
Նմանատիպ
Ինքնասպանություն գործած գործարար Միշա Քալանթարյանի դիակի արտաքին զննությամբ ստորին ծնոտի ստոր կզակային և գլխի աջ ճակատային շրջաններում հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ:
Ըստ «Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների՝ Միշա Քալանթարյանի ինքնասպանության վերաբերյալ ոստիկանության բաժնում առաջին ահազանգը ստացվել է 2012թ. օգոստոսի 17-ին ժամը 22:45-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան առաջին հարկի ննջասենյակներից մեկում հայտնաբերել է Միշա Հայրոյի Քալանթարյանի /ծնված 1942թ./ դիակը’ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Դիակի ոտքերի մոտ’ հատակին, հայտնաբերվել է ՏՏ տեսակի ատրճանակ, որի փամփշտոցում հայտնաբերվել է կրակված մեկ պարկուճ, որը կրակոցից հետո դուրս չի շպրտվել, իսկ պահունակում’ 6 փամփուշտ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում օգոստոսի 18-ի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով’ համապատասխանաբար ինքնասպանության հասցնելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում