Հյուսիսայի Իրաքում եզդիների ցեղասպանություն է իրականացվում. Սայիդ Ավդալյան

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ Սայիդ Ավդալյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է եզդիների միտումնավոր քրդացման քաղաքականության ու դրա վտանգների մասին: ՀԿ նախագահն ասաց, որ պատմությանը քիչ, թե շատ ծանոթները տեղյակ են, որ եզդիների հիմնական բնօրրանը համարվում է Հյուսիսային Իրաքը, որտեղ այսօր ազգային հողի վրա իրականացվում է ցեղասպանություն եզդի ազգի ներկայացուցիչների նկատմամբ: Որպես ասվածի ապացույց, նա հիշեցրեց, որ 2012թ-ին հունիսին Սինջար լեռն հյուսիսային կողմում Ալքայիքդայի քրդական խմբավորումները կրակ է բացել եւ սպանել եզդի երիտասարդի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում