Մահացել է Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը
Նմանատիպ
Այսօր 41 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը։
Tert.am–ի հետ զրույցում այս լուրը հաստատեցին Հանրապետական հիվանդանոցից՝ ավելացնելով, որ հոր մահվան լուրն իմանալուց հետո Սիրունյանի դուստրն ինքնասպանության փորձ է կատարել:
«Հայրը մեր հիվանդանոցում չի մահացել, սակայն հոր մահից հետո աղջիկը նետվել է շենքի 5-րդ հարկից: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է և վիճակը ծանր է գնահատվում»,- ասացին Հանրապետական հիվանդանոցի տեղեկատուից:
Սուրեն Սիրունյանը «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ էր, սակայն ամիսներ առաջ լքել էր կառույցի շարքերը՝ դժգոհ լինելով ՀԱԿ-ի վարած քաղաքականությունից:
Վերջին շրջանում Սիրունյանի անունը հաճախ էր հիշատակվում՝ կապված Վանո Սիրադեղյանի վերադարձի նախաձեռնության հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում