10.1 C
Yerevan

Գյուղատնտեսական մթերքների նոր տոնավաճառ կգործի Խորենացի փողոցի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ միջանկյալ հատվածում

Նմանատիպ

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման տրամադրման բուհերի և մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից...

Հայաստանում բնապահպանական իրավիճակը վատացել է․ Amnesty International

Armnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում բնապահպանական անկում է...

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների...

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների ևս մեկ տոնավաճառ, որն այսուհետ կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին’ Խորենացի փողոցի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ միջանկյալ հատվածում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին, զրուցել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև գնորդների հետ: Ինչպես և Արբակիր վարչական շրջանում կազմակերպվող համանման շուկայի պարագայում, այս դեպքում ևս գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքները տրամադրվել են անվճար, իսկ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումն ապահովել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Պատասխանելով լրագրողների հարցերին’ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Քաղաքապետը նաև հավելել է, որ Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված այս տոնավաճառը քաղաքային իշխանության արձագանքն է բնակիչների խնդրանքին:

«Դեռ անցյալ տարի մենք խոստացել էինք մեր համաքաղաքացիներին, որ անհրաժեշտության դեպքում Երևանում նոր տեղեր կհատկացնենք գյուղմթերքի տոնավաճառների կազմակերպման համար: Եթե այլ վարչական շրջանների բնակիչների կողմից ևս լինի նման պահանջարկ, ապա քաղաքապետարանը պատրաստ է նոր տարածքներ հատկացնել»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Կարևորելով գյուղմթերքի շուկաների առկայությունը մայրաքաղաքում’ քաղաքապետը նաև ընդգծել է, որ այդպես գյուղացիներին լավ հնարավորություն է ընձեռվում առանց միջնորդի վաճառելու իրենց արտադրանքը, ինչն իր հերթին երևանցիներին կապահովի առավել մատչելի գներով գյուղացիական արտադրության բնամթերքի ձեռքբերումը:

Շուկայի աշխատանքներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Օղակաձև զբոսայգու տարածքում և ծանոթացել կատարված ու ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:

Զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց առաջարկությունները, քաղաքապետը տեղում հանձնարարել է զբոսայգու հին նստարանները փոխարինել նորերով, ինչպես նաև տեղադրել աղբամաններ ու մշատապես հետևել այգու բարեկարգմանը և խնամքին: Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է մշտապես խստորեն հետևել տնտեսավարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման և կանաչապատման գծով նրանց ստանձնած պայմանագրային պարտավորությունների ապահովմանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման տրամադրման բուհերի և մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից...

Հայաստանում բնապահպանական իրավիճակը վատացել է․ Amnesty International

Armnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում բնապահպանական անկում է...

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների...