Ս.Սիրունյանի դստեր առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
20/08/2012 11:59
Նմանատիպ
«Վիճակը մնում է կայուն, ծայրահեղ ծանր, ապարատի տակ: Վերջ»: Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, այս մասին հայտնել են Հանրապետական հիվանդանոցից՝ նկարագրելով Դիանա Սիրունյանի վիճակը:
Հիշեցնենք, որ Դիանան Սուրեն Սիրունյանի միակ դուստրն է: Նա հոր մահից հետո ցած էր նետվել 5-րդ հարկի բնակարանից:
Բազմաթիվ վնասվածքներով (վնասված թոքերով, կոտրված դիմային ոսկորներով) նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիրահատության ենթարկվել:
1971 թ. հունվարի 7-ին ծնված Սուրեն Սիրունյանը հանկարծամահ է եղել շաբաթ երեկոյան, ըստ տարածված տեղեկությունների’ սրտի անբավարարությունից: Նրա հոգեհանգստյան արարողությունը կկայանա Սուրբ Հովհաննես եկեղեցում’ ժամը 18:00-ից 19:00-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում