Սիրիայի ապագան կարող են որոշել միայն սիրիացիները. ՄԱԿ-ի բանագնաց

Նմանատիպ
Միայն սիրիացիները կարող են որոշել իրենց պետության ապագան և ձևավորել իշխանություն իրենց երկրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին «Սքայ Նյուզ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է հարգել Սիրիայի ազգային միասնականությունը, ինքնիշխանությունը և սահմանները: Բանագնացը կոչ է արել քաղաքական ուղիներով լուծել սիրիական ճչգնաժամը:
Նա կրկին հաստատել է, որ Սիրիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել 6 շաբաթով Հալեպի բոլոր կողմերում դադարեցնել հրետանային և օդային ռմբակոծությունը՝ հաստատելով, որ նաև անհրաժեշտ է ընդդիմադիր ուժերի ռազմական գործողությունների, հատկապես հրթռիային և հրետանային ռմբակոծության դադարեցումը` բնակիչներին օգնելու նպատակով:
Ավելի վաղ ՄԱԿ-ին ներկայացրած իր զեկույցում Ստեֆան դե Միստուրան նշել էր, որ կրակը կդադարեցվի Դամասկոսում հայտարարված ժամկետից հետո:
Նա նաև տեղեկացրել է, որ մոտակա ժամանակներում կմեկնի Դամասկոս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում