Երևանի փոխոստիկանապետ. «Հոր հանդեպ այդ անսահման սիրող հոգին երևի թե պետք է միանար նրան»

Հասարակությունը հերթական ցնցումն ապրեց Դիանա Սիրունյանի ողբերգական մահվան հետ կապված: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ողողված է հայտնի ու անհայտ մարդկանց կարեկցական և ցավակցական խոսքերով:

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը գրել է. «Ցավում եմ, առավոտյան վատ լուր ստացա՝ մահացել է Դիանա Սիրունյանը: Չգիտեմ ճիշտ կհասկացվեմ, թե՞ ոչ, բայց հոր հանդեպ այդ անսահման սիրող հոգին երեւի թե պետք է միանար նրան…

Աստված գիտի որն է ճիշտ…

Ցավակցում եմ, ցավակցում ենք բոլորս, նա դեռ ընդամենը տասնվեց տարեկան էր…»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում