Մզկիթի վերածված Սուրբ Առաքելոց եկեղեցու դռները միայն նամազի ժամերին են բացվում

Կարսի ամրոցի մոտակայքում գտնվող Սուրբ Առաքելոց եկեղեցին, որը վերածվել է մզկիթի, բաց է լինում միայն նամազի ժամերին: Այս հանգամանքը առաջացնում է տեղացիների և օտարերկրյա զբոսաշրջիկների զայրույթը, գրում է Sondakika կայքը:
«Կարս եկող տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներն առաջինն այցելում են Կարսի ամրոց, սակայն եկեղեցի-մզկիթ այցելել չեն կարողանում, քանի որ դրա դռները փակ են լինում»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ 932-937 թթ-ին Աբաս Բագրատունի արքայի կողմից կառուցված եկեղեցին 1994 թ-ին անվանափոխվել է և վերածվել մզկիթի: Այցելուները, սակայն, պահանջում են այն միշտ բաց պահել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում